ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակը կհանձնվի Լարիսա Վասիլևային

    Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակը կհանձնվի Լարիսա Վասիլևային

    13.06.2014| 18:24
    Հաջորդ շաբաթ իտալական Տաորմինա (Սիցիլիա) քաղաքում կհանձնվի Աննա Ախմատովայի անվան պոեզիայի միջազգային մրցանակ: Ռուսական կողմի կազմակերպիչները հայտնել են, որ Տաորմինայի մրցանակը Աննա Ախմատովայի միակ գրական ժառանգությունն էր: Նա այն ստացել է 1964-ին, ի պատիվ իր ստեղծագործական գործունեության 50-ամյակի:
  • Եվրոպացի կինեմատոգրաֆիստները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին

    Եվրոպացի կինեմատոգրաֆիստները պահանջում են ազատ արձակել Օլեգ Սենցովին

    13.06.2014| 13:05
    Պեդրո Ալմոդովարը, Քեն Լուչը, Բելլա Տարը, Բերտրան Թավերնին, Անջեյ Վայդան, Վիմ Վենդերսը և եվրոպական կինեմատոգրաֆիայի այլ աստղեր ՌԴ ղեկավարությունից պահանջում են անցկացնել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի գործի բաց և ազնիվ հետաքննություն կամ էլ ազատ արձակել նրան:
  • Ինչպիսին է կրթությունը 21-րդ դարում

    Ինչպիսին է կրթությունը 21-րդ դարում

    13.06.2014| 12:58
    Կրթական ոլորտի խնդիրները համախմբել էին հայաստանյան և արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի պրոֆեսորներին: Հունիսի 12-ին ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթությունը XXI դարում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին, բացի հայաստանյան բուհերից, մասնակցում էին նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
  • «Թշնամին կիսով չափ մեր մեջ է, լույսի մարտիկն էլ է մեր մեջ»

    «Թշնամին կիսով չափ մեր մեջ է, լույսի մարտիկն էլ է մեր մեջ»

    13.06.2014| 12:44
    «Այսօր շատ կոչեր են հնչում, իշխանությունը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, մտավորականները խոսում են ինչ-որ միավորման մասին` մեջբերելով նաև Չարենցի հայտնի ակրոստիքոսը: Բայց ոչ ոք չի ասում` ինչի՞ շուրջ պետք է միավորվել»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց «Ներդաշնակ աշխարհ» նախաձեռնության ներկայացուցիչ ԱՐՏԱՇԵՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ:
  • «Քանի դեռ կինոն բիզնես չէ Հայաստանի համար,  մեր գործարարները ներդրումներ չեն անի»

    «Քանի դեռ կինոն բիզնես չէ Հայաստանի համար, մեր գործարարները ներդրումներ չեն անի»

    13.06.2014| 12:41
    Հայաստանի ազգային կինոկենտրոնը տարվա ընթացքում իրականացնում է տարաբնույթ նախագծեր` «Հայակ» մրցանակաբաշխություն, «Կինոաշուն», ֆրանսիական «Ամենակարճ ցերեկը» փառատոն և այլն: Կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ կինոկենտրոնի առաքելությունը ֆիլմ արտադրելը չէ, ինչպես շատերին է թվում, այլ ֆիլմ արտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը. ֆոնդերին ծանոթացնելը, համաշխարհային կինոկառույցներին միանալը, որոնք ինչ-որ չափով օժանդակում են կինոարտադրությանը, համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններ ստեղծելը և այլն:
  • Գիտական և կեղծարարական  արշավանքներ ի հայս

    Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

    13.06.2014| 12:35
    Սկզբից ևեթ ընթերցողի տարակուսանքը ընտրածս վերնագրի վերաբերյալ փարատելով շեշտեմ, որ խոսքս ամենևին էլ կործանարար հողմերի նման անցած դարերում Հայաստան արշաված բարբարոսական ցեղերի ու ցեղախմբերի, կամ էլ պարսկական, բյուզանդական, արաբական, սելջուկ-թուրքական, մոնղոլ-թաթարական բանակների արշավանքների մասին չէ: Այդ անցած-գնացած ժամանակների վերաբերյալ փաստեմ. վերոնշյալ արշավանքների ընթացքում, օտարների ձեռնարկած առաջին իսկ գործողություններով հայությանը բնաջնջելուց զատ, եղել են նաև պատմական հիշողությունները կրող հայ մարդու մշակույթի` գիր ու գրականության, ազգի հարատևությունն ապահովող կրթության ու մշակութային օջախների` վանքերի ու եկեղեցիների ոչնչացումներ: Ասել է` մեր թշնամիները նույնիսկ մեզնից առավել են գիտակցել, որ ազգի պատմության ու մշակույթի հարատևությունը պայմանավորված է պատմական ու հոգևոր հիշողության և նյութական ժառանգության արժեքներով: Այնպես որ, եթե մարդուն կտրում ես այդ հիշողություններից, ապա մարդը, ասել է թե` ազգը, ժողովուրդը, դառնում է ժամանակների քաղաքականությանը հլու-հնազանդ ենթարկվող զանգված, կամակատար, ստրուկ:
  • «Եթե հանկարծ  պատերազմ  սկսվի,  ես իմ զինվորի  կողքին   կլինեմ»

    «Եթե հանկարծ պատերազմ սկսվի, ես իմ զինվորի կողքին կլինեմ»

    13.06.2014| 12:30
    Ծնունդով երևանցի ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ չնայած 1976-ին տեղափոխվել է ԱՄՆ, սակայն միշտ եղել է իրեն ծնած ժողովրդի հետ: Բազմիցս եղել է երկրաշարժի գոտում, Արցախում՝ պատերազմի դաշտում, եղել է թե՛ հայ զինվորի, թե՛ հայ որբուկի կողքին:
  • Հայերի և նրանց էության մասին

    Հայերի և նրանց էության մասին

    13.06.2014| 12:13
    Բիրմայում հայերը հաստատվել են XVII դ. վերջին. դրա ապացույցն են 1725 թ. և 1737 թ. հայերեն, բիրմայերեն ու պորտուգալերեն արձանագրություններով տապանաքարերը:
  • «Մանրակերտը, որ գտնվում է «Mini mundus»-ում, ճշգրտորեն կրկնում է Էջմիածնի Մայր տաճարը»

    «Մանրակերտը, որ գտնվում է «Mini mundus»-ում, ճշգրտորեն կրկնում է Էջմիածնի Մայր տաճարը»

    13.06.2014| 12:06
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի տեղական մարմնի ատենապետ, Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ ՌԱԶՄԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆԸ:
  • Սամվել  ԽԱԼԱԹՅԱՆ. Բերիան

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Բերիան

    13.06.2014| 12:03
    Ինձ համար շատ դժվար է վերհիշել մանկությունս, առավել ևս գրել այդ տարիների մասին: Վերհուշը ծանր ապրումներ է ծնում: Միշտ մտածել եմ, որ օրերից մի օր կխամրեն այդ հուշերը, ու առանց հուզվելու կկարողանամ թղթին հանձնել աքսորավայրում անմեղ մարդկանց կրած տառապանքները և իմ կորսված մանկությունը: Դա դեռևս ինձ չի հաջողվում: